Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովսեփի որդիների սահմանները եղան Հորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արևելյան կողմից դեպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթել-Լուզ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել,

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 16:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։


Մանասեից հետո, արևելքից մինչև արևմուտք, մեկ բաժին կստանա Եփրեմի ցեղը։


Բեթբարգիսը, Բեթարաբան, Մադովնը, Սովքովան,


Հյուսիսից նրանց սահմանները եղան Հորդանան գետը, Երիքովի հարավից բարձրանալով դեպի հյուսիս, ելնելով լեռան վրա դեպի ծովի կողմը և հասնելով մինչև Բեթ-Ավենի Մաբդարա բնակավայրը.


ու նա երկիրը նրանց մեջ յոթ մասի բաժանեց։ Եվ ասաց. «Հուդայի ցեղը թող մնա հարավում, Հովսեփի որդիները՝ հյուսիսում,


Երբ Հեսուն տեսավ նրանց, կրնկի վրա հետ դարձավ, և ողջ Իսրայելը նրանց առաջից փախավ անապատի ճանապարհով։


Հովսեփի որդիները իրենց հերթին ելան դեպի Բեթել, և Տերը նրանց հետ էր։


Իսրայելի տունը բանակեց Բեթելի դիմաց (այդ քաղաքի անունն առաջ Լուզա էր)։


«Ահա ձեզ Տիրոջ թշնամիների ավարից բաժին եմ հանում, ո՛վ Բեթելի ու հարավային Ռամաթի,