«Երբ ձեր մեջ հողի՝ իբրև ժառանգության համար վիճակ գցեք ու բաժանեք, այդ հողից Տիրոջ համար առանձնացնելու եք սուրբ տարածք՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարությամբ ու տասը հազար ձողաչափ լայնությամբ, այնպես որ բոլոր սահմաններում չորս կողմերից էլ սրբագործված լինի։
Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։
և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝
Իսկ երկու ցեղերը՝ Ռուբենի և Գադի ցեղերը, Մանասեի կես ցեղի հետ ստացան իրենց ժառանգությունը, որ տվել էր Մովսեսը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում. Տիրոջ ծառա Մովսեսը նրանց մեջ բաժանեց.