Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 14:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Քանի որ Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն ու Եփրեմը, և ղևտացիներին բաժին չտվին երկրի մեջ, այլ քաղաքներ՝ բնակվելու համար և դրանց ագարակները նրանց ոչխարների ու ստացվածքների համար։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 14:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։


Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։


Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։


Որոշ ժամանակ անց Հովսեփին հայտնեցին. «Քո հայրը՝ Հակոբը, հիվանդ է»։ Հովսեփը, վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին, եկավ Հակոբի մոտ։


Ասերի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Համինը և Համինի գունդը, Հեսուն և Հեսուի գունդը, Բարիան և Բարիայի գունդը,


Եզեկիան Իսրայելի և Հուդայի երկրներ մարդ ուղարկեց և նամակ գրեց Եփրեմի ու Մանասեի երկրներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղեմ՝ Իսրայելի Աստծու զատիկը կատարելու։


Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։


Իսկ մյուս զավակները, որոնց ծնունդ կտաս սրանցից հետո, թող քոնը լինեն։ Նրանք թող իրենց եղբայրների անունով կոչվեն և բաժին ստանան նրանց ժառանգությունից։


Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Եփրեմը և Մանասեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ