ՀԵՍՈՒ 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և կարող եմ այսօր, ինչպես այն ժամանակ, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այժմ նույնպես կարող եմ պատերազմի մեջ մտնել և դուրս գալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսօր ես տակավին ուժեղ եմ, ինչպես որ էի այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այն ժամանակվա ուժս ինչպես որ էր, այժմ էլ այնպես է թե՛ պատերազմելու և թե՛ դուրս գալու և մտնելու համար։ |
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։
Մովսեսը հարյուր քսան տարեկան էր, երբ վախճանվեց։ Այդ տարիքում ո՛չ նրա տեսողությունն էր վատացել, ո՛չ էլ դեմքը խորշոմել։
Եվ արդ, Տերը պահպանեց իմ կյանքը, ինչպես որ ասել էր։ Սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տերն ասել է այս խոսքը Մովսեսին, երբ Իսրայելի որդիները թափառում էին անապատում։ Այժմ ահավասիկ ես այսօր ութսունհինգ տարեկան եմ