Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։
ՀԵՍՈՒ 13:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը եղավ Մանասեի որդիների կես ցեղի կալվածքը ըստ իրենց տոհմերի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։ |
Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։
և երկիրը նվաճվի ըստ Տիրոջ ցանկության, ապա վերադառնաք, Տիրոջ ու Իսրայելի առջև անպարտ կլինեք, և այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալվածքը թող լինի։
Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օվգի թագավորությունը, տվեցի Մանասեի ցեղի կեսին (Արգոբի ողջ շրջանը՝ Բասանը, ռափայինների երկիր էր համարվում)։
Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։
Քանի որ Մանասեի որդիների դուստրերը ժառանգություն ստացան իրենց եղբայրների մեջ, Գաղաադ երկիրը Մանասեի մյուս որդիներինը եղավ։
Մանասեի կես ցեղին Մովսեսը կալվածք էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն նրանց եղբայրների հետ կալվածք տվեց ծովեզերքին։ Երբ Հեսուն նրանց արձակեց իրենց տները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց.