Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օվգի թագավորությունը, տվեցի Մանասեի ցեղի կեսին (Արգոբի ողջ շրջանը՝ Բասանը, ռափայինների երկիր էր համարվում)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագավորությունը, նաև Արգոբի ամբողջ գավառն ամբողջ Բասանի հետ, որ հսկաների երկիր էր կոչվում, տվեցի Մանասեի կես ցեղին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում,


Հորդանան գետից արևելք գտնվող ամբողջ Գաղաադի, Գադի, Ռուբենի ու Մանասեի երկրներում, Առնովնի ձորի եզրին գտնվող Արոյերից մինչև Գաղաադ ու Բասան։


ու գրավեցինք նրանց երկիրը, և այն ժառանգություն տվեցի Ռուբենի ցեղին, Գադի ցեղին ու Մանասեի կես ցեղին։


Հետևե՛ք, որ կատարեք այս ուխտի բոլոր խոսքերը, որպեսզի իմանաք այն ամենը, թե ինչ եք անելու։


«Այն ժամանակ ժառանգեցինք այդ երկիրը՝ Առնովնի ձորի եզերքում գտնվող Արոյեր քաղաքից մինչև Գաղաադի կեսը, և նրա քաղաքները տվեցի Ռուբենի ու Գադի ցեղերին։


Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։


Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից գրաված չլինեինք, վաթսուն քաղաք Արգոբի շրջանում, որ պատկանում էր Բասանի Օվգ թագավորին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ