Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
ՀԵՍՈՒ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա, |
Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
Բայց Գեսուրն ու Արամը նրանցից գրավեցին Հայիրի գյուղերը, Կանաթն ու նրա ավանները՝ վաթսուն քաղաք. այս ամենը Գաղաադի հոր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում։
Մովսեսն ասաց նրանց. «Եթե Ռուբենի որդիներն ու Գադի որդիները Տիրոջ առջև սպառազինված ձեզ հետ անցնեն Հորդանան գետի այն կողմը, և եթե դուք նվաճեք այդ երկիրը, ապա իբրև կալվածք կտաք նրանց Գաղաադի երկիրը։
Միսովրի բոլոր քաղաքները, ողջ Գաղաադը, ողջ Բասանը մինչև Եղքա ու Եդրային Բասանի Օվգի թագավորության քաղաքներն էին։
քանանացիների արևելյան և արևմտյան երկրներում՝ ամորհացիների, քետացիների, փերեզացիների, հեբուսացիների, խևացիների և Ահերմոնի տակ Մասեփայի երկրում ապրողների մոտ։
Եսեբոնում թագավորող ամորհացիների արքա Սեհովնի բոլոր քաղաքները, մինչև ամովնացիների սահմանները,
Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,
Ով որ կարող էր, անցավ Հորդանան գետն ու գնաց Գադի և Գաղաադի երկիրը։ Սավուղը դեռ Գաղգաղայում էր, և ողջ ժողովուրդը հեռացավ նրանից։