Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 11:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 11:22
19 Խաչաձեւ Հղումներ  

Երեք տարի անց Սեմեիի երկու ծառաները փախան Գեթի արքա Մաաքի որդի Անքուսի մոտ։ Սեմեիին հայտնեցին՝ «Ահա քո երկու ծառաները Գեթում են»։


Դրանից հետո Դավիթը հարվածեց այլազգիներին, վանեց նրանց և այլազգիների ձեռքից գրավեց Գեթն ու նրա գյուղերը։


Բարիգա ու Սամա։ Սրանք են Եղամում բնակվող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին։


Նա ելավ ու պատերազմեց այլազգիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբիսի պարիսպը, Ազովտի պարիսպը և Ազովտում ու այլազգիների այլ տարածքներում քաղաքներ կառուցեց։


Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,


Իսկ Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում։ Եվ շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներին, մինչև որ հասավ Կեսարիա։


Խևացիները, որոնք բնակվում էին Ասիրովթից մինչև Գազա, ոչնչացան գամիրների (կափթորիմացիների) կողմից, որոնք Կափթորից գալով՝ նրանց փոխարեն բնակվեցին այդ երկրում)։


մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։


Հեսուն կոտորեց նրանց՝ Կադեսբառնեայից մինչև Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչև Գաբավոն։


Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։


Ակկարոնից մինչև Էմեն, Ասեդովթի բոլոր արվարձանները, նրանց ավաններն ու ագարակները,


Գազան, նրա ավաններն ու ագարակները, մինչև Եգիպտոսի հեղեղատը և Մեծ ծովը, որը սահմանն է։


Հուդան չժառանգեց Գազան ու նրա սահմանները, Ասկաղոնն ու նրա սահմանները, Ակկարոնն ու նրա սահմանները, Ազովտոսն ու նրա անդաստանները։


նա թողեց այլազգիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին, սիդովնացիներին և Լիբանանում Բաղհերմոն սարից մինչև Լաբոեմաթ բնակվող խևացիներին,


Այլազգիների ճակատից գեթացի մի հսկա մարդ դուրս եկավ, որի անունն էր Գողիաթ։ Նրա հասակի բարձրությունը վեց կանգուն և մեկ թիզ էր,


Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազովտոս։