Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այն մեծ և երկարահասակ ժողովրդին՝ ենակիմների որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կդիմանա Ենակի որդիներին”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։


Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։


Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։


Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։


Նրանք Ենակի որդիների նման մեծ, բազմամարդ ու հզոր ազգ էին։ Տերը սրանց վերացրեց մեջտեղից, և նրանց փոխարեն ամովնացիները բնակվեցին այդտեղ։


Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։


Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։


Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։


Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։


Այն ժամանակ Հեսուն եկավ և կոտորեց Ենակի որդիներին, որ ապրում էին լեռներում, Քեբրոնում ու Դաբիրում, Անովբում և Իսրայելի ու Հուդայի բոլոր լեռնային շրջաններում։ Իրենց քաղաքներով հանդերձ Հեսուն կոտորեց նրանց,


և Իսրայելի որդիների ձեռքից Ենակի որդիներ չմնացին, բացի ոմանք Գազայում, Գեթում և Ասեդովթում։


Հեփոնեի որդի Քաղեբն այնտեղից բնաջնջեց Ենակի երեք որդիներին՝ Սուսիին, Թոլմայիին և Աքիմանին՝ Ենակի զավակներին։


Բայց ես ամորհացուն վերացրի նրա երեսից, որի հասակը մայրու բարձրություն ուներ, և հզոր էր կաղնու պես. վերացրի նրա պտուղը՝ վերևից, և նրա արմատները՝ ներքևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ