Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։
ՀԵՍՈՒ 10:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Հեսուին ասաց. «Չվախենաս նրանցից, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնելու, և նրանցից ոչ ոք չի փրկվի ձեզանից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։ |
Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։
Եվ Տերն ինձ ասաց. “Նրանից մի՛ վախեցիր, որովհետև նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը մատնելու եմ քո ձեռքը։ Նրա հետ կվարվես այնպես, ինչպես վարվեցիր Եսեբոնում բնակվող ամորհացի Սեհովն արքայի հետ”։
Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։
Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։
Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, քանի որ վաղը այս ժամին ես նրանց բոլորին փախուստի պիտի մատնեմ Իսրայելի որդիների առաջ. նրանց ձիերին ջղակտոր կանես, նրանց կառքերը հրով կայրես»։
Եվ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց գնա՛ դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տերը քեզ հետ է, և դու մադիանացիներին կջարդես, ինչպես մեկ մարդու»։
Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Շտապ վե՛ր կաց և այստեղից իջի՛ր թշնամու բանակատեղի, որովհետև նրան քո ձեռքը մատնեցի.
այս ամբողջ բազմությունը կիմանա, որ Տերը սրով ու գեղարդով չի փրկում, քանի որ սա Տիրոջ պատերազմն է, և Տերը ձեզ մեր ձեռքը պիտի մատնի»։