Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
ՀԵՍՈՒ 10:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն ողջ Իսրայելի հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը և պաշարեց այն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները Լեբնայից անցան Լաքիս և նրա դիմաց բանակ դրեցին ու պատերազմեցին նրա դեմ։ |
Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։
Ռափսակը լսեց, որ Ասորեստանի արքան վերադարձել է Լաքիսից և Ղոբնայի դեմ պատերազմի մեջ է, և գնաց այնտեղ նրան հանդիպելու։
Ռափսակը, իմանալով, որ Ասորեստանի արքան հեռացել է Լաքիսից, քանի որ պաշարել է Լեբնան, վերադարձավ ու հասավ Ասորեստանի արքայի մոտ։
Կառքերի շաչյուն և երիվարների դրնդյուն. Լաքիսի՛ բնակիչներ, նա է մեղքերի առաջնորդը Սիոնի դստեր, քանի որ քո մեջ գտնվեցին Իսրայելի ամբարշտությունները։
Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.
Տերը մատնեց այն Իսրայելի ձեռքը, որը և նվաճեց այն ու նրա թագավորին, սրի քաշեց այն ու նրա մեջ եղած բոլոր մարդկանց. նրա մեջ ոչ մի ազատված և փախստական չմնաց։ Նրա թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ։
Տերը Լաքիսն Իսրայելի ձեռքը մատնեց, որը երկրորդ օրը գրավեց այն, սրի քաշեց և բնաջնջեց այն, ինչպես որ Լեբնայի հետ էր վարվել։
Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։