Կողոսացիներին 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մշտապես աղոթե՛ք և արթուն հսկե՛ք աղոթքի մեջ՝ գոհություն մատուցելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մշտապես աղոթե՛ք ու գոհունակությամբ արթո՛ւն կացեք նրա մեջ։ |
Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։
Արթո՛ւն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ»։
Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
Որևէ բանով մի՛ մտահոգվեք, այլ աղոթքներով ու աղաչանքներով՝ գոհաբանությամբ հանդերձ, ձեր խնդրանքները հայտնե՛ք Աստծուն։
Դրա համար մենք էլ այն օրվանից, երբ լսեցինք, չենք դադարում ձեզ համար աղոթելուց և Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպեսզի իր կամքի կատարյալ գիտությունը տա ձեզ՝ ամեն տեսակ իմաստությամբ և հոգևոր իմացությամբ՝
արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով։
Եվ ձեր սրտերում թող թագավորի Քրիստոսի խաղաղությունը, որին և կանչվեցիք մեկ մարմնի մեջ։ Եվ գոհությո՛ւն մատուցեք։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեր հայրենակիցը, Հիսուս Քրիստոսի ծառան, որ իր աղոթքներով շարունակ տքնում է ձեզ համար, որպեսզի մնաք կատարյալ և լիովին գործադրեք Աստծու կամքը։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։