Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Կողոսացիներին 4:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհըձեզ հետ լինի։ Ամեն։ |
Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։
Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ,
Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։
Ուստի ամոթ մի՛ համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ՝ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հա՛նձն առ Աստծու զորությամբ չարչարվել Ավետարանի համար.
Քեզ ողջունում են բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր մեզ հավատով սիրողներին։ Աստծու շնորհը ձեր բոլորի հետ։
Հիշե՛ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ. հիշե՛ք նաև չարչարվածներին, քանի որ դուք էլ մարմնավոր եք։