25 Շնո՜րհ ձեզ բոլորիդ։
25 Շնորհը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն։
Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը բոլոր սրբերի վրա թող լինի։ Ամեն։
Քեզ ողջունում են բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր մեզ հավատով սիրողներին։ Աստծու շնորհը ձեր բոլորի հետ։
Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը քեզ հետ։
Շնո՜րհը բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին անեղծ սիրով։
Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Հակոբոսը՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, սփյուռքում եղող տասներկու ցեղերիդ՝ ողջո՜ւյն։