22 Ողջունում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ այս նամակը գրեցի։
22 Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։
Տեսե՛ք, թե ինչպիսի՛ մեծ նշանագրերով եմ գրում ձեզ իմ ձեռքով։
Այս ողջույնը իմ՝ Պողոսիս ձեռքով է գրված։
Ողջունե՛ք Ամպղիային՝ Տիրոջով իմ սիրելիին։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
Այս ողջույնն իմ՝ Պողոսիս ձեռքով է գրվում։ Հիշե՛ք կապանքներս։ Շնորհը ձեզ հետ լինի։
Այս ողջույնը ես՝ Պողոսս, գրում եմ իմ ձեռքով, որ իմ բոլոր նամակներում որպես նշան է ծառայում. այսպես եմ գրում։
Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։