Կողոսացիներին 1:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ հիմա որպես մարդ իր մարմնով մեռնելով՝ հաշտեցրեց, որպեսզի ձեզ սուրբ, անբիծ ու անմեղադրելի ներկայացնի նրա առաջ, |
Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։
Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։
Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
Գիտենք, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։
Եվ ամեն ինչ Աստծուց է, որ մեզ հաշտեցրեց իր հետ Քրիստոսի միջոցով և մեզ տվեց հաշտության պաշտոնը։
ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։
որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։
Մենք Քրիստոսն ենք քարոզում, խրատում ենք ամեն մարդու և ուսուցանում ենք ամեն մարդու ամենայն հոգևոր իմաստությամբ, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։
ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,