Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
ԾՆՆԴՈՑ 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ջնջվեց երկրի երեսին գտնվող ամեն էակ՝ մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը։ Նրանք վերացան երկրի երեսից։ Մնացին միայն Նոյը և իր հետ տապանում եղողները։ |
Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
Ունեցվածքը չի օգնի դատաստանի օրը, այլ արդարությունը կփրկի մահից։ Արդարը մեռնելով մեծ ափսոսանք է թողնում, ամբարիշտների կորուստը բիրտ ու անարգ կլինի։
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։
Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,