որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
քեզ հետ դո՛ւրս հանիր նաև բոլոր գազաններին, որ քեզ մոտ են, և բոլոր էակներին՝ թռչուններից մինչև անասունները, երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որ սողան երկրի վրա։ Աճե՛ք և բազմացե՛ք երկրի վրա»։
Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։