Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։
ԾՆՆԴՈՑ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև տեղաց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անձրև տեղաց երկրի վրա քառասուն օր և քառասուն գիշեր։ |
Երկրի վրա քառասուն օր ու քառասուն գիշեր ջրհեղեղ եղավ։ Ջուրը շատացավ ու բարձրացրեց տապանը՝ կտրելով գետնից։
Յոթ օր հետո ես քառասուն օր ու քառասուն գիշեր անձրև պիտի թափեմ երկրի վրա և երկրի երեսից պիտի ջնջեմ իմ ստեղծած ամեն մի էակ»։
Նա վեր կացավ, կերավ ու խմեց և այդ կերակրի զորությամբ քառասուն օր ու քառասուն գիշեր քայլեց մինչև Աստծու լեռը՝ Քորեբ։
Մովսեսը մտավ ամպի մեջ ու բարձրացավ լեռը։ Մովսեսը լեռան վրա մնաց քառասուն օր ու քառասուն գիշեր։
Եվ ես քառասուն օր ու քառասուն գիշեր մնացի լեռան վրա, և այս անգամ էլ Տերը լսեց ինձ ու չկոտորեց ձեզ։
Տիրոջ առջև կրկին աղաչեցի, ինչպես առաջին անգամ, քառասուն օր, քառասուն գիշեր հաց չկերա, ջուր չխմեցի ձեր գործած բոլոր մեղքերի քավության համար, որովհետև Տիրոջ՝ մեր Աստծու առջև չար գործեր էիք կատարել ու բարկացրել նրան։
երբ ես բարձրացել էի լեռը, որպեսզի ստանամ քարե տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տերը տվեց ձեզ։ Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լեռան վրա, հաց չկերա, ջուր չխմեցի,