Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 50:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Իսկ Մանասեի որդի Մաքիրի որդիները ծնվեցին Հովսեփի ծնկներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 50:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Ռաքելը Հակոբին ասաց. «Ահա իմ աղախին Բալլան, մերձեցի՛ր նրան. նա թող ծնի իմ ծնկների վրա, և ես նրա շնորհիվ որդիներ կունենամ»։


Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։


Գինուց զվարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից ավելի։


Հովսեփն իր եղբայրների ու իր հոր ողջ գերդաստանի հետ մնաց Եգիպտոսում։ Հովսեփն ապրեց հարյուր տասը տարի։


Մանասեի որդին էր Եսրիելը, որին ծնեց Մանասեի ասորի հարճը, և որը ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։


Հոբն այն հարվածներից հետո ապրեց հարյուր յոթանասուն տարի. նա ապրեց երկու հարյուր քառասունութ տարի։ Հոբը տեսավ իր զավակներին, զավակների զավակներին, մինչև չորրորդ սերունդը։


Նրանք կլինեն տանիքի խոտի նման, Որ չորանում է հնձվելուց առաջ։


Ծերերի պսակն իրենց թոռներն են, որդիների պարծանքը՝ իրենց հայրերը։


Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։


Մանասեի որդի Մաքիրի հետնորդները գնացին Գաղաադ, գրավեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակվող ամորհացիներին։


Մանասեի՝ Հովսեփի անդրանիկ որդու ցեղի սահմանները սրանք են. Մանասեի անդրանիկին՝ Մաքիրին՝ Գաղաադի հորը, որովհետև պատերազմող մարդ էր, բաժին հասավ Գաղաադը և Բասանը։