ԾՆՆԴՈՑ 5:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի չարչարանքից և այն հողից, որն անիծեց Տերը՝ Աստված»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրա անունը Նոյ դրեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից ու մեր ձեռքերի աշխատանքից այն երկրի պատճառով, որ Տերն անիծեց»։ |
Աստված բնաջնջեց երկրի երեսին գտնվող ամեն մի էակ՝ մարդուց մինչև կենդանի, սողուններից մինչև երկնքի թռչունները։ Նրանք վերացան երկրի երեսից։ Ողջ մնաց միայն Նոյը, և նրանք, որ նրա հետ տապանում էին։
«Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք՝ ջրհեղեղի ժամանակ. ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։
Իսկ եթե այնտեղ լինեն այն երեք մարդիկ՝ Նոյը, Հոբն ու Դանիելը, նրանք են միայն փրկվելու իրենց արդարության շնորհիվ»,- ասում է Ամենակալ Տերը։
Նոյը, Հոբն ու Դանիելն էլ այնտեղ լինեն, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ նրանց տղաներն ու աղջիկները չեն մնալու, այլ նրանք երեքն են միայն իրենց հոգիները փրկելու իրենց արդարության շնորհիվ»։
քանի որ ստեղծագործությունը հնազանդվեց ունայնությանը, ոչ իր կամքով, այլ նրա կամքով, ով հնազանդեցրեց նրա,
Հավատո՛վ Նոյը, հրաման ստանալով դեռևս անտեսանելի բաների մասին, երկնչելով՝ իր ընտանիքի փրկության համար տապանը պատրաստեց, որով և դատապարտեց աշխարհը և ժառանգորդ եղավ այն արդարության, որ հավատից է։
որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։