Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
ԾՆՆԴՈՑ 47:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բացի քրմերի կալվածքներից, որովհետև Հովսեփը դրանք չգնեց, քանի որ փարավոնը քրմերին առատորեն պարգևատրում էր, և նրանք սնվում էին այն պարգևներով, որ նրանց տալիս էր փարավոնը, այդ պատճառով էլ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն քրմերի հողերը չգնեց, որովհետև քրմերը փարավոնի կողմից որոշված բաժին ունեին և ուտում էին որոշված բաժինը, որ փարավոնը տալիս էր նրանց։ Դրա համար էլ չվաճառեցին իրենց հողաբաժինը։ |
Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։
Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ, որոնց նրա համար ծնեց Ասանեթը՝ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։
Հովսեփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ և ձեր հողը ես գնեցի փարավոնի համար։ Ձեզ համար սերմացո՛ւ առեք և հողը սերմանե՛ք։
Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։
Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։
Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։
Իմացա նաև ու վերահասու եղա, որ ղևտացիների բաժինն իրենց չէր տրվել, և նրանք գնացել էին իրենց ագարակները. ղևտացիներն ու երգիչները այնտեղ մշակություն էին անում։
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Չգիտե՞ք, որ նրանք, որ տաճարում են պաշտոնավարում, տաճարից էլ կերակրվում են, և նրանք, որ սեղանին են սպասավորում, սեղանից էլ վայելում են։
Արդարև, երբ դեռ ձեզ մոտ էինք, ա՛յս էինք պատվիրում ձեզ. «Ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի»։
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։