Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 47:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Հովսեփը նրանց համար օրենք սահմանեց, որ մինչև այսօր էլ գործում է եգիպտացիների երկրում. բերքի մեկ հինգերորդ մասը տուրք տալ փարավոնին, բացի քրմական հողերից, որոնք փարավոնին չէին պատկանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Հովսեփը դա որպես օրենք հաստատեց Եգիպտոսի երկրում, որ մնում է մինչև այսօր. որ հինգից մեկը պատկանի փարավոնին, բացի քրմերի հողից, որ փարավոնինը չեղավ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 47:26
11 Խաչաձեւ Հղումներ  

Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։


իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։


Թող փարավոնը երկրի վրա վերակացուներ նշանակի, որ եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների ընթացքում բերքի մեկ հինգերորդ մասն ամբարեն։


բացի քրմերի կալվածքներից, որովհետև Հովսեփը դրանք չգնեց, քանի որ փարավոնը քրմերին առատորեն պարգևատրում էր, և նրանք սնվում էին այն պարգևներով, որ նրանց տալիս էր փարավոնը, այդ պատճառով էլ նրանք չվաճառեցին իրենց կալվածքները։


Նրանք ասացին. «Մեզ փրկեցիր. շնորհ գտանք մեր տիրոջ առաջ, ուստի թող լինենք փարավոնի ծառաները»։


Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։


Ազգերի միջից ամենավատերին եմ բերելու, ովքեր նրանց տներն են ժառանգելու։ Ջախջախելու եմ բռնացողների ամբարտավանությունը։ Պղծվելու են նրանց սրբավայրերը։


Հողի բերքի՝ ցանքսի արդյունքի և ծառերի պտուղների մեկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում՝ իբրև Տիրոջ սրբություն։


«Ղևիի որդիներին իբրև ժառանգություն տալիս եմ Իսրայելի որդիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայության համար, որ նրանք պիտի կատարեն Վկայության խորանում։


«Ամեն տարի կառանձնացնես քո սերմանածի ողջ արդյունքի ու քո դաշտերի բերքի տասանորդը


Երբ երրորդ տարում քո ստացվածի տասանորդն առանձնացնես, երկրորդ մի տասանորդ կտաս ղևտացուն, պանդուխտին, որբին և այրուն, և թող ուտեն քո քաղաքներում և հագենան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ