ԾՆՆԴՈՑ 46:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիները՝ Հովսեփն ու Բենիամինը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հակոբի կին Ռաքելի որդիները՝ Հովսեփ և Բենիամին։ |
Երբ Հովսեփին տարան Եգիպտոս, փարավոնի դահճապետ Պետափրես ներքինին՝ մի եգիպտացի, գնեց նրան այն իսմայելացիներից, որոնք նրան տարել էին Եգիպտոս։
Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տվել էր իր դուստր Լիային՝ իբրև նաժիշտ։ Այս տասնվեցին նա ծնեց Հակոբի համար։
Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։