Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։
ԾՆՆԴՈՑ 45:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։ |
Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։
Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք, որովհետև Աստված փրկության համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ։
նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, նրան պիտի տամ քո պսակն իր ճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և նա հայր թող դառնա Երուսաղեմի ու Հուդայի բնակիչների համար։
Ոչ թե դուք ընտրեցիք ինձ, այլ ես ընտրեցի ձեզ և կարգեցի ձեզ, որ դուք գնաք ու պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ էլ որ իմ անունով Հորից խնդրեք, տա ձեզ։
Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։
Հետևաբար, կախում չունի նրանից, ով ուզում է, ոչ էլ նրանից, ով ճիգ է թափում, այլ Աստծուց, որ ողորմում է։
Միքան նրան ասաց. «Մնա՛ ինձ մոտ, ինձ համար հայր և քահանա՛ եղիր, և ես քեզ ամեն օր [𝕸 տարի] տասը արծաթ, մի զույգ զգեստ և ռոճիկ կտամ, որով կապրես»։