Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:26
17 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին արյան մեջ


Հավաքվեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարվել։ Ասում էր. «Ես այս սգով էլ կիջնեմ իմ որդու մոտ՝ գերեզման»։ Եվ հայրը ողբաց նրան։


Նրանք եկան իրենց հոր՝ Հակոբի մոտ՝ քանանացիների երկիրը, և ամեն ինչ, որ պատահել էր իրենց հետ, պատմեցին նրան և ասացին.


Նրանց հայրը՝ Հակոբը, ասաց նրանց. «Ինձ անորդի եք դարձնում։ Հովսեփը չկա, Շմավոնը չկա, հիմա էլ Բենիամինի՞ն եք վերցնելու։ Այս ամենը ի՞նձ պիտի պատահեր»։


Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։


Մեկն իմ մոտից գնաց, և ասացիք, թե նա գազանի բաժին դարձավ։ Նրան այլևս չեմ տեսել մինչև հիմա։


Նրանք Եգիպտոսից ելան ու գնացին քանանացիների երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ։


Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ոչ միայն գտա քեզ, այլև Աստված ինձ ցույց տվեց քո զավակներին»։


Երբ ես նրանց հետ ծիծաղում էի, չէին հավատում, և չէր նվազում լույսը իմ դեմքից։


Իսկ եթե աղաղակեմ իրեն, ու լսի, կարո՞ղ եմ հավատալ, որ լսել է ինձ։


Մոռացան իրենց կենարար Աստծուն, Որ մեծ գործեր կատարեց Եգիպտոսում.


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։


լեռների փապարներով, իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են. իմ կյանքը դուրս կգա կործանումից։ Տե՛ր իմ, Աստվա՛ծ,


Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին, և չէին հավատում նրանց։


որոնք ասում էին, թե՝ «Իսկապես հարություն առավ Տերը և երևաց Սիմոնին»։


Եվ մինչ ուրախությունից չէին հավատում և զարմացած էին, ասաց նրանց. «Այստեղ ուտելու բան ունե՞ք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ