Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Արդ, ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ՝ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի հայր, նրա ողջ տան տեր և Եգիպտոսի ամբողջ երկրի իշխան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Դո՛ւք չէ, որ ինձ ընտրեցիք, այլ ե՛ս ձեզ ընտրեցի ու ձեզ կարգեցի, որպեսզի դուք գնաք և պտղաբերեք, ու ձեր պտուղը մնա. որպեսզի ինչ որ իմ անունով խնդրեք Հորից, տա ձեզ։


Ուրեմն ողորմությունը կախված չէ կամեցողից, ո՛չ էլ ջանք գործադրողից, այլ Աստծուց, որ ողորմում է։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։


Աղքատներին հայր էի. պաշտպանում էի ինձ անծանոթի դատը,


Եվ Միքան նրան ասաց. «Ինձ մո՛տ բնակվիր և ինձ համար հայր ու քահանա՛ եղիր. և ես քեզ ամեն տարի տասը արծաթ և հագնելու հանդերձ և ուտելիք կտամ»։ Ղևտացին էլ գնաց։


Հիմա մի՛ տխրեք ու մի՛ նեղվեք, որ ինձ վաճառեցիք այստեղ բերվելու համար, որովհետև Աստված ինձ ուղարկեց ձեր առջևից՝ ձեր կյանքը պահպանելու համար։


Թերևս հենց դրա համար ժամանակավոր քեզանից հեռացավ, որպեսզի նրան մշտապես ունենաս


Ես նրան կհագցնեմ քո պատմուճանը, նրա վրա կկապեմ քո գոտին, քո իշխանությունը կտամ նրա ձեռքը, և նա հայր կլինի Երուսաղեմի բնակիչների և Հուդայի երկրի տան համար։


Եվ պատմեցին նրան՝ ասելով. «Հովսեփը դեռ ողջ է. նա իշխում է Եգիպտոսի ամբողջ երկրին»։ Բայց նրա սիրտը նվաղեց, որովհետև չհավատաց նրանց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ