Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։
ԾՆՆԴՈՑ 44:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, քո ծառաներից ում մոտ որ գտնվի սկիհը, թող մահվան դատապարտվի, իսկ մենք՝ մյուսներս, լինենք մեր տիրոջ ծառաները»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ծառաներից ում մոտ որ գտնվի, թող նա մեռնի, և մենք էլ դառնանք մեր տիրոջ ծառաները»։ |
Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։
Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։
Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։
ուրեմն եթե հանցավոր եմ և մահվան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենա։ Իսկ եթե ոչինչ չկա այն մեղադրանքների մեջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպես շնորհ հանձնել դրանց։ Կայսրի՛ն եմ բողոքում»։