Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 44:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եթե մեր պարկերում գտնված արծաթը քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ահա այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, ետ բերեցինք քեզ Քանանի երկրից. էլ ինչպե՞ս կարող էինք գողանալ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 44:8
12 Խաչաձեւ Հղումներ  

Պատվիրանները՝ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.17-21) և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ են խտացված. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Նա ասաց. «Որո՞նք»։ Հիսուսը նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր,


Մի՛ գողացիր։


Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տերն այդպիսի բաներ ասում։ Քա՛վ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն։


Կրկնակի արծա՛թ վերցրեք ձեզ հետ. այն արծաթը, որ ձեր պարկերի մեջ վերադարձվեց, տարե՛ք ձեզ հետ. գուցե սխալմունք է եղել։


Եվ մինչ նրանք դատարկում էին իրենց պարկերը, յուրաքանչյուրի արծաթի քսակն իր պարկում գտան։ Եվ երբ իրենց արծաթի քսակները տեսան, թե՛ իրենք և թե՛ իրենց հայրը խիստ վախեցան։


Նրանցից մեկը, իջևանում իր գրաստին կեր տալու համար բացելով իր պարկը, տեսավ, որ իր արծաթի քսակը դրված է իր պարկի բերանին։


Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։


Նրանք, տեսնելով, որ իրենց տարան Հովսեփի տուն, ասացին. «Մեզ ներս տարան այն արծաթի համար, որ վերադարձվեց մեր պարկերում նախորդ անգամ, որպեսզի մեզ ամբաստանեն և մեզ ծառա դարձնեն ու տիրանան մեր էշերին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ