Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ԾՆՆԴՈՑ 44:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, որ ես այդպիսի բան անեմ. միայն այն մարդը, որի մոտ գտնվել է բաժակը, թող ինձ ծառա լինի, իսկ դուք խաղաղությամբ գնացե՛ք ձեր հոր մոտ»։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Մեր դեմ չարիք մի՛ գործիր, ինչպես որ մենք քո հանդեպ վատություն չարեցինք, այլ լավ վարվեցինք քեզ հետ և թողեցինք, որ խաղաղությամբ հեռանաս մեզանից։ Եվ այժմ դու Տիրոջ օրհնյալն ես»։
Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։
Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։
Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,