ԾՆՆԴՈՑ 43:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ |
Նրանք պատասխանեցին. «Մենք՝ քո ծառաները, տասներկու եղբայրներ ենք, մի մարդու որդիներ՝ քանանացիների երկրից։ Մեր կրտսեր եղբայրն իր հոր մոտ է, իսկ մյուսն այլևս չկա»։
Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Եվ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ ինձ այդ չարիքն արեցիք՝ հայտնելով մարդուն, թե ուրիշ եղբայր ունեք»։