ԾՆՆԴՈՑ 43:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ7 Նրանք ասացին. «Այդ մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ազգականների մասին՝ ասելով. “Ձեր հայրը ո՞ղջ է, ուրիշ եղբայր ունե՞ք”. և մենք ըստ այս հարցերի պատասխանեցինք նրան։ Մի՞թե մենք կարող էինք իմանալ, թե նա կասի՝ “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ7 Իսկ նրանք ասացին. «Այն մարդը հարցուփորձ արեց մեր և մեր ընտանիքի մասին, թե՝ “Տակավին կենդանի՞ է ձեր հայրը”, և թե՝ “Այլ եղբայր ունե՞ք”։ Եվ մենք պատմեցինք նրան՝ ըստ այդ հարցերի։ Մի՞թե գիտեինք, թե մեզ կասի. “Բերե՛ք ձեր եղբորը”»։ Տես գլուխը |