Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
ԾՆՆԴՈՑ 43:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասաց մեզ. “Իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։ |
Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։
Հակոբն ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի իջնի, որովհետև սրա եղբայրը մեռավ, և միայն սա է մնացել։ Եթե հանկարծ սրան մի փորձանք պատահի ճանապարհին, որ պիտի գնաք, ապա դուք ինձ վշտով այս ծեր հասակում գերեզման կիջեցնեք»։
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
Եվ Իսրայելն ասաց. «Ինչո՞ւ ինձ այդ չարիքն արեցիք՝ հայտնելով մարդուն, թե ուրիշ եղբայր ունեք»։
Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։
Մենք ասացինք. “Չենք կարող այնտեղ իջնել։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ իջնի, ապա կիջնենք։ Որովհետև չենք կարող այդ մարդուն ներկայանալ, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի”։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։