Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 43:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա երեսը լվանալով՝ դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ մատուցեք»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հետո լվաց իր երեսը, դուրս եկավ և զսպելով իրեն՝ ասաց. «Ճա՛շ բերեք»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 43:31
5 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվողների ներկայությամբ և ասաց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ առջևից»։ Այդպիսով ոչ ոք չկար նրա կողքին այն պահին, երբ պիտի հայտնի դարձներ իրեն իր եղբայրներին։


Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես։


Սկզբից իսկ լուռ եմ եղել. մի՞թե միշտ լուռ պիտի մնամ ու հանդուրժեմ. դիմացա ծննդկանի նման, հիմա պիտի սարսափեցնեմ ու միանգամից ցամաքեցնեմ։


Այսպես է ասում Տերը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետև քո գործերի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամիների երկրից,


Քանի որ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.