Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
ԾՆՆԴՈՑ 42:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ձեր կրտսեր եղբորն ինձ մոտ կբերեք, որ հավատամ ձեր ասածներին, ապա թե ոչ՝ մահվան կդատապարտվեք»։ Նրանք այդպես էլ արեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեր կրտսեր եղբորն ինձ մո՛տ բերեք, որպեսզի ձեր խոսքերի ճշմարտությունը հաստատվի, և չմեռնեք»։ Այդպես էլ արեցին։ |
Սրանով հայտնի կլինի, թե ո՛վ եք. փարավոնի արևով եմ երդվում, այստեղից չեք գնա, մինչև ձեր կրտսեր եղբայրն այստեղ չգա։
Եթե խաղաղասեր մարդիկ եք, ձեր եղբայրներից մեկն այստեղ՝ բանտում կմնա, իսկ մյուսներդ կտանեք ձեր գնած ցորենը
Երկրի տերն այն ժամանակ մեզ ասաց. “Կհավատամ, որ դուք խաղաղասեր մարդիկ եք, եթե ձեր եղբայրներից մեկին այստեղ՝ ինձ մոտ թողնեք, ձեր գնած ցորենը վերցնեք տանեք ձեր տուն
և ձեր կրտսեր եղբորը բերեք ինձ մոտ։ Այն ժամանակ ես կիմանամ, որ դուք լրտեսներ չեք, այլ խաղաղասեր մարդիկ եք, և ձեր այս եղբորն էլ կվերադարձնեմ ձեզ, և դուք այս երկրում առևտուր կանեք”»։
Հուդան նրան պատասխանեց՝ ասելով. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրեց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”։
իսկ եթե մեր եղբորը մեզ հետ չարձակես, չենք գնա, որովհետև այն մարդը մեզ ասաց. “Իմ աչքին չերևաք, եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չլինի”»։
Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։