Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ
ԾՆՆԴՈՑ 41:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովսեփը պատասխանեց փարավոնին և ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված նպաստավոր պատասխան կտա փարավոնին»։ |
Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ
Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։
Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։
Պատասխան տվեց հրեշտակը և ասաց ինձ. «Սա Տիրոջ խոսքն է Զորաբաբելին,- ասաց,- ո՛չ մեծ զորությամբ և ո՛չ ուժգնությամբ, այլ իմ Հոգով,- ասում է Ամենակալ Տերը։
Տերն ասաց նրանց. «Լսե՛ք իմ խոսքերը. եթե ձեզանից որևէ մեկը Տիրոջ մարգարե դառնա, ես տեսիլքով կերևամ նրան և երազի մեջ կխոսեմ նրա հետ։
Երբ Պետրոսն այս ամենը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ եք նայում, կարծես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։
Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։
Բայց Աստծու շնորհով այն եմ, ինչ եմ, և ինձ տրված նրա շնորհն անարդյունք չանցավ. ընդհակառակը, նրանց բոլորից ավելի աշխատեցի, սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։