Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 40:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա հարց տվեց փարավոնի պալատականներին, որոնք իր հետ իր տիրոջ բանտում էին. «Այսօր ձեր դեմքերն ինչո՞ւ են մռայլ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 40:7
7 Խաչաձեւ Հղումներ  

Առավոտյան Հովսեփը մտավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք խռովված են։


Եվ երեք օր նրանց բանտարկեց։


Նա ասաց Ամովնին. «Ինչո՞ւ ես դու այդպես օրեցօր հյուծվում, ո՜վ արքայորդի, և ինձ չես պատմում»։ Ամովնը նրան ասաց. «Իմ եղբայր Աբեսաղոմի քրոջը՝ Թամարին եմ սիրում»։


Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա


Եվ Հիսուսը նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում եք միմյանց հետ և տրտմած եք»։


Միքան ասաց. «Ինձ համար շինած իմ աստվածները և իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, և ինչո՞ւ եք ասում ինձ, թե՝ “Ինչու ես աղաղակում”»։


Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է հոգիդ ալեկոծվում, մի՞թե ես քեզ համար տասը զավակից լավ չեմ»։