Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»։ Սա ասաց. «Այստեղ եմ, տե՛ր»։ Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է հոգիդ ալեկոծվում, մի՞թե ես քեզ համար տասը զավակից լավ չեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ ամուսինը՝ Եղկանան, նրան ասաց. «Աննա՛, ինչո՞ւ ես լաց լինում, ինչո՞ւ չես ուտում, և ինչո՞ւ է սիրտդ տրտում. մի՞թե ես քեզ համար տասը որդուց լավ չեմ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:8
11 Խաչաձեւ Հղումներ  

Ազայելը հարցրեց. «Ինչո՞ւ ես լալիս, տե՛ր իմ»։ Եղիսեեն ասաց. «Գիտեմ, որ իսրայելացիների դեմ ինչ չարիքներ ես գործելու. նրանց ամրոցները հրով պիտի այրես, քաջ մարդկանց սրով կոտորես, նրանց տղաներին պիտի ոչնչացնես, հղիների փորը պիտի պատռես»։


Արդ ողորմությունը հեռացավ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։


Ո՛չ իրենց սրով ժառանգեցին երկիրը, Ո՛չ էլ իրենց բազուկը փրկեց իրենց, Այլ քո աջը, քո բազուկն ու քո երեսի լույսը, Քանզի սիրեցիր նրանց։


Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չէիր ծնում, կանչի՛ր ու աղաղա՛կ բարձրացրու, որ երկունքի ցավով չէիր բռնվում, քանզի բազում են անամուսին կնոջից ծնված որդիները, ավելի շատ, քան ամուսին ունեցող կնոջից ծնված որդիները։ Չէ՞ որ Տերն ասաց.


Տերը քեզ չկանչեց որպես լքված ու հուսահատ կնոջ և ոչ էլ իբրև մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստված ասաց.


Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»։ Նա պատասխանեց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, և չգիտեմ՝ ո՛ւր են դրել»։


Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։


նորածինը քեզ վերստին կյանք կտա և կկերակրի քո ծերության ժամանակ, որովհետև քեզ սիրող հարսը, որ քեզ համար յոթ որդուց էլ լավ է, որդի ծնեց»։


Նա ամեն տարի այդպես էր անում, երբ Տիրոջ տուն էր գալիս. տրտմում էր, լալիս և ոչինչ չէր ուտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ