ԾՆՆԴՈՑ 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետո դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը խաշնարած դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։ |
Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։
Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։
Փարավոնը հարցրեց Հովսեփի եղբայրներին. «Ի՞նչ գործ եք անում»։ Նրանք պատասխանեցին փարավոնին. «Քո ծառաները՝ թե՛ մենք, թե՛ մեր հայրերը, ոչխարների հովիվներ ենք»։
Քո կինը վայելուչ այգու պես է քո տան անկյունում, Քո որդիները՝ նորատունկ ձիթենիների պես՝ քո սեղանի շուրջը։
Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։
Տերն ինձ վերցրեց ժողովուրդների միջից, և ասաց ինձ Տերը. «Դու գնա՛ և մարգարեացի՛ր Իսրայելի իմ ժողովրդի համար»։
Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց զոհասեղանի և տաճարի միջև. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Սրանով են միմյանցից տարբերվում Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և նա, ով չի սիրում իր եղբորը։
ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։
Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է. և գիտեք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։