ԾՆՆԴՈՑ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հողը կմշակես, բայց նա արդյունք չի տա։ Հառաչելով ու դողալով պիտի ապրես երկրի վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ |
Եթե այսօր ինձ արտաքսես երկրի երեսից, և զրկվեմ քո ներկայությունից, հառաչելով ու դողալով պիտի ապրեմ երկրի վրա, և ով գտնի ինձ, կսպանի ինձ»։
քանի որ ավերվեցին դաշտերը։ Թող սուգ անի երկիրը, որովհետև ապականվեց ցորենը, ցամաքեց գինին, նվազեց ձեթը։
Ես իմ հայացքը ձեր դեմ պիտի հառեմ, և դուք պիտի ընկնեք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ պիտի հալածեն, և դուք փախստական պիտի լինեք, եթե անգամ որևէ մեկը չհալածի ձեզ։
Ձեր զորությունն ի չիք պիտի դառնա, հողն իր բերքը չպիտի տա, ոչ էլ վայրի ծառերը պտուղ պիտի տան։
Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։
քանի որ ստեղծագործությունը հնազանդվեց ունայնությանը, ոչ իր կամքով, այլ նրա կամքով, ով հնազանդեցրեց նրա,
«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։