Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։
ԾՆՆԴՈՑ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Կենակցի՛ր ինձ հետ»։ Հովսեփը, թողնելով իր շորերը նրա ձեռքում, դուրս փախավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը բռնեց նրա հագուստից՝ ասելով. «Պառկի՛ր ինձ հետ»։ Նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ։ |
Թեև նա ամեն օր այդ մասին էր խոսում Հովսեփի մոտ, բայց նա չէր համաձայնվում կենակցել նրա հետ, անգամ մոտենալ նրան։
Այնպես պատահեց, որ մի օր Հովսեփը ինչ-որ գործով տուն մտավ, և տան մարդկանցից ներսում ոչ ոք չկար։
Բայց նա չցանկացավ և իր տիրոջ կնոջն ասաց. «Քանի որ իմ շնորհիվ իմ տերը ոչ մի հոգս չունի իր տան ողջ ունեցվածքի նկատմամբ և իր ողջ ունեցվածքը վստահել է ինձ,
Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,