Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։
ԾՆՆԴՈՑ 38:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շատ օրեր անցան, և Հուդայի կինը՝ Շավայի դուստրը, մեռավ։ Հուդան սգից դուրս գալուց հետո իր ոդողոմացի հովիվ Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատ օրեր հետո մեռավ Շավայի աղջիկը՝ Հուդայի կինը։ Երբ Հուդան մխիթարվել էր, իր բարեկամ ոդողոմացի Իրասի հետ գնաց Թամնա՝ իր ոչխարները խուզողների մոտ։ |
Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։
Դավիթ արքայի զայրույթը Աբեսաղոմի դեմ հանդարտվեց, որովհետև նա մխիթարվել էր մեռած Ամովնի համար։
Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։
Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։
Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։