Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
ԾՆՆԴՈՑ 37:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։ |
Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
Բանտապետը նրանց վստահեց Հովսեփին, և նա հոգ էր տանում նրանց։ Որոշ ժամանակ բանտում մնալուց հետո
Այնտեղ մեզ հետ էր եբրայեցի մի պատանի՝ դահճապետի ծառան։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս երազն առանձին մեկնեց։
Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարվա հինգերորդ ամսի յոթերորդ օրը Բաբելոնի արքայի ծառա Նաբուզարդան դահճապետը եկավ Երուսաղեմ,
Օտարազգին, որ եկել հարել է Տիրոջը, թող չասի. «Տերը մերժեց ու վանեց ինձ իր ժողովրդից», և ներքինին էլ թող չասի. «Ես չոր փայտ եմ»։
Ժողովրդի մնացած մասին, որ մնացին քաղաքում, և իրենց կողմն անցածներին, ինչպես և ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։