ԾՆՆԴՈՑ 37:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, եթե սպանենք մեր եղբորը և թաքցնենք նրա արյունը։ |
Եկեք սպանենք նրան, նետենք այս գուբերից մեկի մեջ և ասենք՝ “Վայրի գազան է կերել նրան”։ Այն ժամանակ կտեսնենք, թե ի՛նչ կլինեն նրա երազները»։
Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»։
Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։
Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել, ինչպես որ եղավ այժմ, որովհետև մարդկանց մեծ բազմություն կերակրեցի»։
Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։
Այնտեղ տասը մարդ կար, որոնք Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու յուղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։
որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։
Եթե քո քաղաքներից մեկի դատարանում ներկայանա մի դժվար հարց, ինչպես սպանության, կռվի, հակառակության վերաբերյալ դատական մի գործ, և չկարողանաս կողմնորոշվել, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։