ԾՆՆԴՈՑ 37:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և նրան նետեցին մի գուբի մեջ։ Այն դատարկ էր, մեջը ջուր չկար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և նրան առան ու գուբը գցեցին։ Գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ |
Ապա նրանք նստեցին հաց ուտելու։ Հանկարծ աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայելացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից՝ ուղտերը բարձած խնկեղենով, ռետինով ու խեժով. գնում էին Եգիպտոս։
Եվ մեկը մյուսին ասաց. «Իրապես մենք մեղավոր ենք մեր եղբոր համար, որովհետև անտեսեցինք նրա հոգու տագնապը, երբ նա մեզ աղաչում էր, և նրան չլսեցինք։ Դրա համար էլ մեզ պատահեց այս պատուհասը»։
Աստվա՛ծ, արդարությունդ լեռների պես է, Իրավունքդ՝ բազում խորությունների նման։ Տե՜ր, դու փրկում ես մարդկանց և անասուններին։
Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր, Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։
Առան Երեմիային և նրան գցեցին թագավորի որդի Մելքիայի գուբը, որ գտնվում էր բանտի գավթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Գբի մեջ ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մեջ։
Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։