6 Երկինքը պիտի խոստովանի քո հրաշագործությունը, Տե՛ր, Եվ քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։
6 Դու ինձ դրեցիր ներքևի փոսում և խոր տեղերի մեջ։
Ես որպես լույս եկա աշխարհ, որպեսզի ամեն ոք, որ հավատում է ինձ, խավարում չմնա։
ընկղմեց ինձ ու ինձ վրա խավար բերեց և ոչ թե լույս,
Տե՛ր, ո՞վ է մարդը, որ հայտնվեցիր նրան, Կամ մարդու որդին, որ հաշվի ես առնում նրան։
Երանի՜ նրան, ով մտածում է աղքատի և տնանկի մասին. Վատ օրերին Տերը կփրկի նրան։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,
Տառապանքի գբից քո անունը կանչեցի, Տե՛ր,
Խավար են ճանապարհներն ամբարիշտների, և չգիտեն՝ ինչպե՜ս են գայթակղվում։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, սիրտս չհպարտացավ, Եվ աչքերս չխրոխտացան. Մեծամեծների հետ ես չքայլեցի, Ոչ էլ նրանց հետ, ովքեր գերազանց էին ինձնից։
Իմ բարկությունից հուր է բորբոքվել։ Դա կայրի մինչև դժոխքի խորքերը, կլափի հողն ու նրա բերքը, կբորբոքի լեռների հիմքերը։
Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,