Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԾՆՆԴՈՑ 37:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և մինչ դաշտում դես ու դեն էր անում, մի մարդ տեսավ նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ նա թափառում էր դաշտում, մի մարդ հանդիպեց նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։

Տես գլուխը



ԾՆՆԴՈՑ 37:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբրահամը առավոտյան վեր կացավ, հաց ու մի տիկ ջուր վերցրեց, տվեց Ագարին, մանկանը դրեց նրա ուսերին և արձակեց նրան։ Հեռանալով՝ Ագարը մոլորված շրջում էր անապատում՝ Երդման ջրհորի [𝕸 Բեեր-Շավա] մոտակայքում։


Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ


Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտրում։ Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»։


Եղիսեեն ասաց թշնամու զորքին. «Այս չէ ճանապարհը, և այս չէ քաղաքը, եկե՛ք իմ հետևից, և ես ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին փնտրում եք»։ Տարավ նրանց Սամարիա


Երբ Հիսուսը շրջվեց ու տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ի՞նչ եք փնտրում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանաբար նշանակում է “վարդապետ”), որտե՞ղ է քո օթևանը»։


Իսկ Հիսուսը, իր վրա եկող այս ամենը տեսնելով, դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։


Դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին՝ Հիսուս Նազովրեցուն։


Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»։ Մարիամին թվաց, թե պարտիզպանն է, և ասաց նրան. «Տե՛ր, եթե դու ես նրան վերցրել, ասա՛ ինձ՝ ուր ես դրել նրան, որպեսզի ես նրան վերցնեմ»։


Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։


Եվ ահա Բարակը հետապնդելով գալիս էր Սիսարայի հետևից։ Հայելը նրան ընդառաջ ելավ և ասաց նրան. «Ե՛կ այստեղ, քեզ ցույց տամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Նա մտավ նրա մոտ, և ահա Սիսարան ընկած մեռած էր՝ ցիցը նրա ծնոտի մեջ։