Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
ԾՆՆԴՈՑ 37:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա եղբայրները գնացին իրենց հոր ոչխարներն արածեցնելու Սյուքեմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա եղբայրները գնացին Սյուքեմ՝ արածեցնելու իրենց հոր հոտերը։ |
Ասորիների Միջագետքից վերադառնալով՝ Հակոբը եկավ սյուքեմացիների Սաղեմ քաղաքը, որը գտնվում էր քանանացիների երկրում, և բնակվեց քաղաքի դիմաց։
Հակոբը բնակվում էր այն երկրում, որտեղ պանդուխտ էր եղել իր հայրը, այսինքն՝ քանանացիների երկրում։
Այն ժամանակ Իսրայելն ասաց Հովսեփին. «Չէ՞ որ քո եղբայրները հոտերն արածեցնում են Սյուքեմում։ Արի քեզ ուղարկեմ նրանց մոտ»։ Հովսեփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»։
կասեք՝ “Մենք՝ քո ծառաները, մանուկ հասակից մինչև այժմ անասնապահությամբ ենք զբաղվում՝ և՛ մենք, և՛ մեր հայրերը”, որպեսզի նա ձեզ թույլ տա բնակվել Գեսեմ երկրում, քանի որ եգիպտացիների համար ոչխարների ամեն մի հովիվ գարշելի է»։
Սյուքեմից, Սաղեմից և Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ՝ մորուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ և կնդրուկ, որպեսզի տանեն Տիրոջ տունը։