ԾՆՆԴՈՑ 36:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց Ասոմը՝ թեմանացիների երկրից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց թեմանացիների երկրից Հուսամը։ |
Սրանք են Եսավի սերունդների իշխանները՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը,
Մեռավ Ասոմը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը՝ Բադադի որդին։ Նա մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին։ Նրա քաղաքի անունը Գեթեմ էր։
Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։
այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։