Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 36:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Սրանք են Եսավի սերունդների իշխանները՝ Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիները՝ իշխան Թեմանը, իշխան Ովմարը, իշխան Սովփարը, իշխան Կենեզը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Սրանք են Եսավի որդիների իշխանները. Եսավի անդրանիկի՝ Եղիփազի որդիներինը՝ իշխան Թեման, իշխան Օմար, իշխան Սեփով, իշխան Կենեզ,

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 36:15
19 Խաչաձեւ Հղումներ  

Եվ կսարսեն քո պատերազմողները, որ Թեմանայում են, քանի որ կվերանա մարդը Եսավի լեռից


Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքա Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը և մինեցիների արքա Սովփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Հոբի վրա, յուրաքանչյուրն իր աշխարհից եկան նրա մոտ՝ մխիթարելու և ամոքելու նրան։


Աստված Թեմանից կգա, և Սուրբը՝ զով և անտառախիտ լեռից։ (Դադար)։ Նրա փառքը ծածկեց երկինքը, նրա օրհնությամբ լցվեց երկիրը։


Կրակ կուղարկեմ Թեմանի վրա, և կրակը կուտի նրա պարիսպների հիմքերը»։


այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։


Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այլևս իմաստություն չկա՞ Թեմանում, հանճարեղները խելակորո՞ւյս եղան. գնա՞ց նրանց իմաստությունը։


Նրանց սերունդն ըստ ցանկության է, և զավակները՝ աչքների առաջ։


Այն ժամանակ Եղիփազ Թեմնացին պատասխանեց և ասաց.


Մեռավ Հովբաբը, և նրա փոխարեն թագավորեց թեմնացի Ասոմը։


Տագնապեցին Եդովմի դատավորներն ու Մովաբի իշխանները։ Դող բռնեց նրանց, հալվեցին Քանանի բոլոր բնակիչները։


Եսավի կին Ողիբամայի որդիներն են իշխան Հեուսը, իշխան Եգղոմը և իշխան Կորխը։ Սրանք են Եսավի կնոջից՝ Անայի դուստր Ողիբամայից ծնված իշխանները։


Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, իսկ Բասեմաթը՝ Ռագուելին։


Սրանք են այն որդիները, որ Եսավի կին Ողիբաման՝ Սեբեգովնի որդի Անայի դուստրը, ծնեց Եսավի համար՝ Հեուս, Եգղոմ և Կորխ։


իշխան Կորխը, իշխան Գոթոմը և իշխան Ամաղեկը։ Սրանք են Եղիփազի իշխանները, որոնք բնակվում էին եդովմացիների երկրում։ Սրանք Ադդայի ժառանգներն են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ